ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի – Sputnik. Ղազախստանի 6 քաղաքացի մնացել է Հայաստանում՝ Երևան-Ակտաու-Երևան ժամանակավորապես չեղարկված չվերթների պատճառով։ Ներկայում, նրանք տեղակայված են հյուրանոցներում և սպասում են հայրենիք վերադարձին։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին Հայաստանում Ղազախստանի դեսպանատնից։
«Նախնական տվյալներով՝ նրանցից մեկը հայրենիք կվերադառնա արդեն երեկոյան։ Եվս 5–ը Հայաստանից կմեկնեն վաղը»,- տեղեկացրեցին դեսպանատնից։
Դիվանագիտական ներկայացուցչությունից նաև հայտնեցին, որ հայրենիք վերադարձին սպասողների թիվն ավելի մեծ է եղել, սակայն նրանց հաջողվել է իրենց խնդիրները լուծել Հայաստանում բնակվող հարազատների ու մտերիմների օգնությամբ։
Դեսպանատանը նշել են, որ համաքաղաքացիներին ակտիվորեն աջակցել են նաև Հայաստանում մշտապես բնակվող ղազախները (սննդի ապահովման մասով–խմբ.):
Ավելի վաղ հայտնել էինք, որ Երևան-Ակտաու-Երևան ուղիղ չվերթերը ժամանակավորապես չեղարկվել են՝ պայմանավորված Ղազախստանում ստեղծված արտակարգ դրությամբ։
Հիշեցնենք` Ղազախստանում բողոքի զանգվածային ցույցեր էին սկսվել 2022 թվականի հունվարի առաջին օրերին։ Հունվարի 4–ին և 5-ին Ալմաթիում բախումներ էին տեղի ունեցել ցուցարարների և ուժայինների միջև։
Հունվարի 5-ին Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը երկրում երկշաբաթյա արտակարգ դրություն է մտցրել