Ղազախստանում բախումների ժամանակ սպանվել է 164 մարդ

Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի - Sputnik. Ղազախստանում բախումների ժամանակ սպանվել է 164 մարդ, տեղեկացնում է Sputnik Ղազախստանը։ Այդ թվում Ալմաթիում՝ 103 մարդ, 2-ը երեխա, Ղիզիլօրդայի մարզում՝ 21, Ժամբիլի մարզում՝ 10, Ալմաթիի մարզում՝ 8 մարդ։
Հիվանդանոցներում 719 մարդ կա, ծանր վիճակում են 83-ը, իսկ ընդհանուր առմամբ բուժօգնության է դիմել 2265 մարդ, այդ թվում Ալմաթիի մարզում՝ 1100։
Հունվարի 10-ին երկրում սգո օր է հայտարարված։
Հիշեցնենք` Ղազախստանում բողոքի զանգվածային ցույցեր էին սկսվել 2022 թվականի հունվարի առաջին օրերին։ Հունվարի 4–ին և 5-ին Ալմաթիում բախումներ էին տեղի ունեցել ցուցարարների և ուժայինների միջև։
Հունվարի 5-ին Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը երկրում երկշաբաթյա արտակարգ դրություն է մտցրել։ Նա օգնության համար դիմել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը, որն այս տարի նախագահում է Հայաստանը։
ՀԱՊԿ-ը իրավիճակը կայունացնելու համար խաղաղապահ զորախումբ է ուղարկել Ղազախստան, որոնց թվում 100 զինծառայող կա Հայաստանից։