Ղազախստանում անկարգությունների հետևանքով սպանվել է 2 զինվորական

Ընդհանուր առմամբ երկրում բողոքի զանգվածային ցույցերի սկսվելուց ի վեր վիրավորվել է 163 ուժային։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի – Sputnik. Ղազախստանում արտակարգ դրության ռեժիմի պահպանման գործողությունների ընթացքում 2 զինծառայող է զոհվել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին, վկայակոչելով երկրի պաշտպանության նախարարությանը։
«Ընդհանուր առմամբ, 2022 թվականի հունվարի 9-ի դրությամբ, արտակարգ դրության ռեժիմի պահպանման գործողությունների ընթացքում Ղազախստանի զինված ուժերում 2 զինծառայող է զոհվել, վիրավորվել է 163-ը», - ասված է Telegram-ալիքում, որտեղ ղազախական նախարարությունները հաղորդագրություններ են հրապարակում:
Ղազախստանում անկարգությունների հետևանքների վերացման հարցերով հանձնաժողով կստեղծվի
Հաղորդվում է, որ Ղազախստանի մի շարք շրջաններում ծայրահեղականները հարձակման փորձեր են ձեռնարկել զորամասերի վրա, սակայն նրանց չի հաջողվել ներխուժել ռազմական օբյեկտներ։
Այժմ բոլոր բնակավայրերում ղազախստանցի զինծառայողները ոստիկանության և Ազգային գվարդիայի աշխատակիցների հետ միասին ծառայություն են իրականացնում անցակետերում:
Հանրապետության ՆԳՆ տվյալներով՝ զոհվել է նաև 16 ղազախստանցի իրավապահ։
Երկրի ՆԳՆ–ն հայտնել է, որ ընդհանուր առմամբ ձերբակալվել է շուրջ 6000 մարդ, հարուցվել է 125 քրեական գործ։