Ղազախստանում 4 միլիարդատերեր մի քանի օրում «կտրուկ աղքատացել են»

Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի - Sputnik. Ղազախստանում բողոքի ակցիաների օրերին 4 ղազախ միլիարդատերեր, ներառյալ նախկին նախագահի դուստրն ու փեսան, կորցրել են ընդհանուր 3 միլիարդ դոլար: Այս մասին տեղեկացնում է Forbes ամսագիրը։
Երկու խոշոր բանկերի՝ Kaspi-ի և JSC Halyk Bank-ի արժեթղթի գները նվազել են, երբ ցուցարարները սկսել են այրել հասարակական շենքերը և տապալել արձանները: Միլիարդատեր Վյաչեսլավ Կիմը, որը Kaspi Bank-ի խոշորագույն բաժնետերն ու նախագահն է, 1,4 միլիարդ դոլար է կորցրել, քանի որ Kaspi-ի արժեթղթերի արժեքը 118 դոլարից իջել է 30 տոկոսով՝ հունվարի 6-ին հասնելով 87 դոլարի: Սրա հետևանքով Կիմի գնահատված կարողությունը 5,7 միլիարդ դոլարից հասել է 4,2 միլիարդ դոլարի:
Ղազախստանում անկարգությունների հետևանքով սպանվել է 2 զինվորական
Միխայիլ Լոմթաձեն՝ Kaspi Bank-ի գործադիր տնօրենը, կորցրել է գրեթե 1,4 միլիարդ դոլար ու այժմ ունի «ընդամենը» 3,8 միլիարդ։
Ղազախստանի նախկին նախագահ Նազարբաևի դուստրը՝ Դինարա Կուլիբաևան և նրա ամուսինը՝ Թիմուր Կուլիբաևը, ընդհանուր առմամբ կորցրել են 200 միլիոն դոլար, քանի որ JSC Halyk Bank-ի բաժնետոմսերի արժեքը նվազել է 16%-ով։
Ի դեպ, պարբերականը նշում է, որ Նազարբաևի ընտանիքը արդեն հունվարի 5-ին 5 մասնավոր ինքնաթիռներով հեռացել են Ղազախստանից։