ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի - Sputnik. Ղազախստանյան Telegram-ալիքից, որտեղ պաշտոնական տեղակատվություն է հրապարակվում երկրում տիրող իրավիճակի մասին, հեռացվել է հաղորդագրությունն այն մասին, որ անկարգությունների զոհ է դարձել 164 մարդ, ու ամենաշատը՝ Ալմաթիում (103 մարդ)։ Այս մասին տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին։
Ինչպես հայտնում է Vласть ղազախստանյան պարբերականը, երկրի առողջապահության նախարարությունից տեղեկացրել են, որ իրենք այդպիսի տվյալներ չեն տվել։
Ավելի վաղ նշվում էր 18 ուժայինի ու փողոցային ակցիաների 26 մասնակցի մահվան մասին։
Ղազախստանում բողոքի զանգվածային ցույցեր էին սկսվել 2022 թվականի հունվարի առաջին օրերին։ Հունվարի 4–ին և 5-ին Ալմաթիում բախումներ էին տեղի ունեցել ցուցարարների և ուժայինների միջև։
Հունվարի 5-ին Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը երկրում երկշաբաթյա արտակարգ դրություն է մտցրել։ Նա օգնության համար դիմել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը, որն այս տարի նախագահում է Հայաստանը։
ՀԱՊԿ-ը իրավիճակը կայունացնելու համար խաղաղապահ զորախումբ է ուղարկել Ղազախստան, որոնց թվում 100 զինծառայող կա Հայաստանից։