Բրազիլիայում ժայռի մի հատվածը պոկվել և ընկել է զբոսաշրջիկների վրա. կան զոհեր

Այդ պահը տեսանկարահանվել է և լայնորեն տարածվել ԶԼՄ-ներում և սոցցանցերում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի – Sputnik. Բրազիլիայի հարավ–արևելքում գտնվող Մինաս–Ժերայս նահանգի Ֆուրնաշ լճում ժայռի մի հատվածը պոկվել և ընկել է նավակներով շրջող զբոսաշրջիկները վրա։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` վկայակոչելով Associated press-ը։
Նշվում է, որ առնվազն 7 մարդ մահացել է, կան նաև անհետ կորածներ։ 32 հոգի վնասվածքներ է ստացել, որոնցից 9-ի վիճակը ծանր է, նրանք հիվանդանոցում են։
Ժայռի պոկվելու պահը տեսանկարահանվել է և լայնորեն տարածվել ԶԼՄ-ներում և սոցցանցերում։
Նահանգի հրշեջ ծառայության ղեկավար Էդգարդ Էսթևոն նշել է, որ ներկայում անհետ կորած է համարվում շուրջ 20 մարդ։ Նրանց փրկելու համար ջրասուզակներ և ուղղաթիռներ են ուղարկվել: