Արքայազն Ուիլյամի կինը` Քեյթ Միդլթոնը, պարզաբանել է, թե ինչու չի նշում իր 40-ամյակը

Քեմբրիջի դքսուհի Քեյթ Միդլթոնը
Երկրում կորոնավիրուսի հետևանքով համաճարակաբանական իրավիճակի պատճառով դքսուհին ստիպված է անձնական փորձով ցույց տալ բրիտանացիներին, որ այժմ զանգվածային միջոցառումները կարող են վտանգավոր լինել առողջության համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի – Sputnik. Քեմբրիջի դքսուհի Քեյթ Միդլթոնը հունվարի 9-ին դարձավ 40 տարեկան, սակայն չի նշում ծննդյան օրը։
ԶԼՄ–ները հայտնում են, որ Քեյթը հրաժարվել է ծննդյան օրվա առթիվ մեծամասշտաբ երեկույթից` հօգուտ ընդհանուր տոնի, որը նա իր ամուսնու հետ կկիսի այս ամռանը։
Դքսուհին որոշել է, որ իր ծնունդը կնշի հունիսի 21-ին, երբ արքայազն Ուիլյամը կդառնա 40 տարեկան։
Երկրում կորոնավիրուսի հետևանքով համաճարակաբանական իրավիճակի պատճառով նա ստիպված է անձնական փորձով ցույց տալ բրիտանացիներին, որ այժմ զանգվածային միջոցառումները կարող են վտանգավոր լինել առողջության համար։
Նշում են նաև, որ սպասվում է, որ թագուհին իր սիրելի թոռան համար շքեղ հանդիսություն կկազմակերպի։
Ի դեպ, Քենսինգտոնյան պալատը Միդլթոնի 40-րդ տարեդարձի կապակցությամբ հրապարակել է երեք լուսանկար, որոնցում հոբելյարը միայնակ է։ Լուսանկարների հեղինակն իտալացի Պաոլո Ռովերսին է, որը դքսուհուն լուսանկարել է Լոնդոնի հանրահայտ Քյու պարտեզում:
Լուսանկարներից երկուսում դքսուհին կրում է հանգուցյալ սկեսուրի՝ արքայադուստր Դիանայի մարգարտյա և ադամանդյա ականջօղերը: Լուսանկարները կհամալրեն Մեծ Բրիտանիայի Դիմանկարի ազգային պատկերասրահի հավաքածուն: