71-ամյա Բույնովը Գրադսկիի քառասունքի օրն աստիճաններից ցած է ընկել. նա հիվանդանոցում է

Երաժիշտը հիվանդանոցի ճանապարհին տեսանյութ է ձայնագրել մեքենայից։ Վերջում նա հիշում է, որ այսօր արդեն իր կոլեգայի մահից անցել է ուղիղ 40 օր։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի – Sputnik. Ռուս հայտնի երգիչ Ալեքսանդր Բույնովը հայտնվել է Մոսկվայի հիվանդանոցներից մեկում՝ սեփական տանը աստիճաններից ընկնելուց հետո։ Վնասվածքը լուրջ է եղել, այդ պատճառով 71-ամյա արտիստը ստիպված է եղել դիմել բժշկական օգնության։ Այս մասին երաժիշտը հայտնել է Instagram-ի իր էջում:
Նա հիվանդանոցի ճանապարհին մեքենայից տեսանյութ է հրապարակել ու հայտնել, որ ձախ ձեռքը կոտրել է։
«Գնում ենք հոսպիտալ, ինքներս ձեռքս անշարժացրել ենք։ Սայթաքեցի աստիճանների վրա, երբ իջնում էի շան հետևից։ Ահա և ողջ ուրախ ռեպորտաժը»,– ասում է Բույնովն իր տեսաուղերձում։
Տեսանյութի վերջում երգիչը հիշում է, որ այսօր իր կոլեգայի` Ալեքսանդր Գրադսկիի մահից անցել է ուղիղ 40 օր։