Պուտինը Լուկաշենկոյի ու Փաշինյանի հետ քննարկել է Ղազախստանում տիրող իրավիճակը

Պուտինն ու Փաշինյանը
Փաշինյանը հայտնել է, որ հայկական կողմը՝ որպես ՀԱՊԿ գործող նախագահ, կզբաղվի այդ միջոցառման կազմակերպմամբ
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի – Sputnik. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցների ընթացքում քննարկել է Ղազախստանում տիրող իրավիճակը։ Տեղեկությունը հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
«Նրանք աջակցել են Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի առաջարկին՝ առաջիկա օրերին ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստ անցկացնել տեսակոնֆերանսի ձևաչափով: Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ հայկական կողմը՝ որպես ՀԱՊԿ գործող նախագահ, կզբաղվի այդ միջոցառման կազմակերպմամբ», - ասված է հաղորդագրության մեջ:
Նշվել է, որ Ղազախստանում իրավիճակը հանդարտվելու ու կարգավորվելու միտում ունի:
Կազմակերպիչը Հայաստանն է. Պեսկովը` ՀԱՊԿ երկրների ղեկավարների գագաթնաժողովի մասին
Հիշեցնենք` Ղազախստանում բողոքի զանգվածային ցույցեր էին սկսվել 2022 թվականի հունվարի առաջին օրերին։ Հունվարի 4–ին և 5-ին Ալմաթիում բախումներ էին տեղի ունեցել ցուցարարների և ուժայինների միջև։ Ոստիկանները կիրառել էին գազ և խլացուցիչ նռնակներ։
Հունվարի 5-ին Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը երկրում երկշաբաթյա արտակարգ դրություն է մտցրել։ Նա օգնության համար դիմել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը, որն այս տարի նախագահում է Հայաստանը։
ՀԱՊԿ-ը իրավիճակը կայունացնելու համար խաղաղապահ զորախումբ է ուղարկել Ղազախստան, որոնց թվում 100 զինծառայող կա Հայաստանից։