ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի – Sputnik. Այս գիշեր Նուբարաշենի հոգեբուժարանի հարևանությամբ գտնվող տարածքում տղամարդու դի է հայտնաբերվել։ Ինչպես հայտնում է shamshyan.com–ը, դիակը եղել է հոգեբուժարանի մոտ կայանված «Ford Transit» մակնիշի ավտոմեքենայի մեջ։
Ահազանգով դեպքի վայր մեկնած ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Նուբարաշեն վարչական շրջանի բնակիչ, 63-ամյա Ա. Բ.-ն է։
Նախնական տեղեկություններով` նա ինքնասպան է եղել ավտոմեքենայի սրահում պարանով կախվելու միջոցով:
Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: Նշանակվել են մի շարք փորձաքննություններ: