ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի – Sputnik. Աշխարհահռչակ շախմատիստ Լևոն Արոնյանի ընկերուհին՝ 22-ամյա Անիտա Այվազյանը, փայլել է հայկական արտադրության էլեգանտ զգեստով։
Նա շտապել է զգեստը ցուցադրել Instagram-ի իր հետևորդներին։
«Հավերժ սիրահարված հայկական ապրանքանիշերին»,– լուսանկարին կից գրել է Անիտան։
Արոնյանի ընկերուհու էջի հետևորդները գովել են նրա լավ ճաշակն ու հայրենասիրությունը։
Հիշեցնենք` 2020թ–ին շախմատիստի կյանքում դժբախտություն տեղի ունեցավ։ Մարտի 31-ին մահացավ նրա կինը՝ 33-ամյա Արիանա Կաոիլին, որն ավտովթարի էր ենթարկվել։
Արոնյանն ու Կաոիլին հանդիպում էին 2006 թվականից, բայց ամուսնացել էին 2017-ին։
Մի քանի ամիս անց հայտնի դարձավ, որ Արոնյանը նոր ընտրյալ ունի` Անիտա Այվազյանը։ Զույգը հաճախ է նոր լուսանկարներ հրապարակում։