ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի – Sputnik. Արարատի մարզի Ազատավան գյուղում այսօր՝ ժամը 17:20-ի սահմանում, խոշոր ավտովթար է տեղի ունեցել։ Բախվել են «BMW» և «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով 5 հոգի է տուժել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
Տուժածներին տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արտաշատ» բժշկական կենտրոն, որտեղից մեկին տեղափոխել են Երևան։
Բախման հետևանքով «Mitsubishi»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, տապալել Հայրենական մեծ պատերազմի զոհերի հիշատակին նվիրված ցայտաղբյուր–հուշարձանի տուֆե պատվանդանի մի հատվածն ու հարակից էլեկտրասյունը։
Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը: