Կապան-Տաթև ճանապարհին Իրանի քաղաքացու վարած բեռնատարը շրջվել է

Կապան–Տաթև ճանապարհ
Իրանի քաղաքացին դիմել է Սյունիքի մարզի Աղվանիի հենակետ։ Օգնության են հասել փրկարարները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի – Sputnik. Կապան-Տաթև ավտոճանապարհին Իրանի քաղաքացի Մ․ Ս.–ի վարած «Skania» մակնիշի բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։
ԻԻՀ քաղաքացին Սյունիքի մարզի Աղվանիի հենակետ է դիմել ժամը 11:16-ին։
Երևանում՝ Ամերիկյան դեսպանատան մոտակայքում, ավտոմեքենա է այրվել
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Փրկարարները մոտ 30 մ քարշակել են բեռնատարը և ուղղել այն:
Խոշոր հրդեհ Երևանում. տուժածներից մեկը 3 տարեկան է