Հրդեհ Լուսառատում․ փրկարարները տարահանել են 6 քաղաքացու

Հրշեջներ
Դեպքի վայր մեկնած հրշեջները պարզել են, որ հրդեհը բռնկվել է բնակարաններից մեկի ննջասենյակում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի – Sputnik. Արարատի մարզի Լուսառատ համայնքում այսօր հրդեհ է բռնկվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։
Ըստ հաղորդագրության` Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը ժամը 15:07-ին ահազանգ է ստացել, որ գյուղի Բաղրամյան փողոցի թիվ 5 շենքից ծուխ է նկատվում:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է բնակարաններից մեկի ննջասենյակում (մոտ 12 քմ)։ Փրկարարները տարահանել են 6 քաղաքացու։
Դարակերտ գյուղում պայթյուն է տեղի ունեցել, որին հաջորդել է հրդեհը
Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:37-ին, մարվել՝ 15:50-ին: Մասնակի այրվել է ննջասենյակի գույքը։
Խոշոր հրդեհ Երևանի կենտրոնում․ քաղաքացիներ են տարհանվել, կա տուժած. տեսանյութ