Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը խաղադաշտ դուրս եկավ վերջին րոպեին, «Հոֆենհայմը» հաղթեց

Սարգիս Ադամյան
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի - Sputnik. Գերմանական «Հոֆենհայմը», որի կազմում հանդես է գալիս Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Սարգիս Ադամյանը, Գերմանիայի առաջնության երրորդ հորիզոնականում է։
Դրան նպաստեց Բունդեսլիգայի 18-րդ տուրում «Աուգսբուրգի» նկատմամբ 3։1 հաշվով հաղթանակը։ «Հոֆենհայմի» կազմում երկու անգամ աչքի ընկավ Իլա Բաբուն 38 - րդ և 44-րդ րոպեներին, մեկ գոլ էլ խփեց Դավիթ Ռաումը (90+3):
Հայաստանի հավաքականի կիսապաշտպանն ընդգրկվել էր գերմանական ակումբի հայտացուցակում և խաղադաշտ դուրս եկավ 90-րդ րոպեին:
Նիկոլ Փաշինյանը պարգևատրել է 2021-ի 10 լավագույն մարզիկներին
Հաղթանակը Սարգիս Ադամյանին և նրա թիմակիցներին թույլ տվեց առաջ անցնել «Բայերից» ու «Ֆրայբուրգից» և մրցաշարային աղյուսակում բարձրանալ երրորդ տեղ:
Նշենք, որ Սարգիս Ադամյանը «Հոֆենհայմում» բավական հաջող անցկացրեց 2019/20 մրցաշրջանը: Թիմն առաջնությունն ավարտեց 6-րդ տեղում և դուրս եկավ Եվրոպայի լիգա։ Ադամյանը մասնակցեց 15 հանդիպման, բայց 5 գոլ խփեց՝ հատկապես աչքի ընկնելով Մյունխենի «Բավարիայի» դարպասը երկու անգամ գրոհելու շնորհիվ:
2 տարեկան Տիգրանը հրել է 1250 կգ-անոց մեքենան ու գրանցվել «Դյուցազնագրքում»