ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի – Sputnik. RT-ի ավագ թղթակից Մուրադ Գազդիևը հրապարակել է Ղազախստան մեկնած հայկական զորախմբի լուսանկարները:
«Ալմաթի է ժամանել ՀԱՊԿ-ի հայկական զորախումբը։ Բոլորը գեղեցիկ են, կոկիկ հագնված։ Հետաքրքիր է, որ նրանց շարքում կանայք կան, ինչը սովորական բան չէ։ Շատ հաճելի է», - գրել է նա։
Հիշեցնենք` Ղազախստանում բողոքի զանգվածային ցույցեր էին սկսվել 2022 թվականի հունվարի առաջին օրերին։ Հունվարի 4–ին և 5-ին Ալմաթիում բախումներ էին տեղի ունեցել ցուցարարների և ուժայինների միջև։ Ոստիկանները կիրառել էին գազ և խլացուցիչ նռնակներ։
Հունվարի 5-ին Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը երկրում երկշաբաթյա արտակարգ դրություն է մտցրել։ Նա օգնության համար դիմել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը, որն այս տարի նախագահում է Հայաստանը։
ՀԱՊԿ-ը իրավիճակը կայունացնելու համար խաղաղապահ զորախումբ է ուղարկել Ղազախստան, որոնց թվում 100 զինծառայող կա Հայաստանից։