Ադրբեջանի հայտարարությունը չի համապատասխանում իրականությանը. ՀՀ ՊՆ

ՊՆ
Ադրբեջանական ստորաբաժանումները մի քանի անկանոն կրակահերթ են արձակել, որոնց հայկական կողմը չի պատասխանել:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքում է Ադրբեջանի հայտարարությունը, թե հայկական կողմը կրակել է ադրբեջանական մարտական դիրքերի ուղղությամբ։

«Ադրբեջանի պաշտպանության նախարարության հայտարարությունը, թե հունվարի 8-ին ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները գնդակոծել են հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերը, չի համապատասխանում իրականությանը»,– նշված է ՊՆ–ի հաղորդագրության մեջ:

Գերատեսչությունից հայտնում են, որ սահմանի տվյալ հատվածում ադրբեջանական ստորաբաժանումները մի քանի անկանոն կրակահերթ են արձակել, որոնց հայկական կողմը չի պատասխանել:
Այս պահին իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈւ լիարժեք վերահսկողության ներքո:
«Գյուղում կրակոցները պարզ լսվում էին». ադրբեջանցիները կրակել են Գեղարքունիքի ուղղությամբ
Միջադեպ Քաշաթաղի շրջանում. արցախցին վտանգ է զգացել ադրբեջանական ավտոշարասյունից