ՀԱՊԿ-ի խաղաղապահները Ղազախստանում

Վաշինգտոնը կարծում է, որ Ղազախստանը կարող էր ճգնաժամը հաղթահարել առանց ՀԱՊԿ-ի օգնության

Միացյալ Նահանգները դատապարտում է ցանկացած բռնություն՝ կողմերին կոչ անելով գտնել իրավիճակի խաղաղ հանգուցալուծում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 հունվարի – Sputnik․ԱՄՆ-ն մտահոգված է Ղազախստանում տեղի ունեցող իրադարձություններով, սակայն կարծում է, որ երկիրը կարող է իրավիճակը հարթել առանց ՀԱՊԿ-ի օգնության։ Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինկենը:

«Մենք շատ անհանգստացած ենք Ղազախստանում հայտարարված արտակարգ դրության ռեժիմից։ Մենք Ղազախստանի իշխանություններին զգուշացրել ենք, որ պետք է պատասխանել համաչափ, համապատասխան ձևով։ Այն ձևով, որը չի հակասում ցուցարարների իրավունքներին», - ասել է ԱՄՆ պետքարտուղարը։

Նա ընդգծել է, որ Միացյալ Նահանգները դատապարտում է ցանկացած բռնություն և, բարձր գնահատելով Ղազախստանի հետ հարաբերությունները, կողմերին կոչ է անում գտնել իրավիճակի խաղաղ հանգուցալուծման ուղիներ:
Բլինկենը նշել է, որ Ղազախստանի` ՀԱՊԿ-ին դիմելը հարցեր է առաջացնում Վաշինգտոնի մոտ։ ԱՄՆ-ի գնահատականներով ՝ երկիրը բավարար ռեսուրսներ ունի իրավիճակի ինքնուրույն լուծման համար։
Չվերթների չեղարկման պատճառով Ղազախստանի բազմաթիվ քաղաքացիներ Հայաստանում են մնացել
«Հասկանալի չէ, թե ինչու են նրանք զգացել արտաքին օգնության կարիքը», - ասել է պետքարտուղարը:
Անկարգությունները նա բացատրել է տնտեսական պատճառներով։
«Մի դաս նախորդ պատմությունից`երբ ռուսները մտնում են քո տուն, նրանց հետո դժվար է լինում հանել», - հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարը:
ՌԱԴԻՈ
Ում փողն է փչում Դավութօղլուն, կամ ի՞նչ սև կատու է անցել Ղազախստանի և Թուրքիայի միջև
Հիշեցնենք` Ղազախստանում բողոքի զանգվածային ցույցեր էին սկսվել 2022 թվականի հունվարի առաջին օրերին։ Հունվարի 4–ին և 5-ին Ալմաթիում բախումներ էին տեղի ունեցել ցուցարարների և ուժայինների միջև։ Ոստիկանները կիրառել էին գազ և խլացուցիչ նռնակներ։
Ամբողջ Ղազախստանում անջատվել է համացանցային կապը, ժամանակավորապես դադարեցվել է մի շարք հեռուստաալիքների հեռարձակումը։
Հունվարի 5-ին Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը երկրում երկշաբաթյա արտակարգ դրություն է մտցրել։ Նա օգնության համար դիմել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը։
ՀԱՊԿ-ը իրավիճակը կայունացնելու համար խաղաղապահ զորախումբ է ուղարկել Ղազախստան, որոնց թվում 100 զինծառայող կա Հայաստանից։