Ծայրահեղականները դիրքավորվել են Ալմաթիի «Միր» հեռուստաալիքի շենքում. կան զոհեր

Ղազախստան
Զոհերի մարմինները, ականատեսների խոսքով, ընկած են հենց փողոցում, նրանց ինքնությունը հայտնի չէ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 հունվարի – Sputnik. Ալմաթիում ծայրահեղականները դիրքավորվել են «Միր» հեռուստաալիքի շենքում։ Տեղեկությունը հաղորդում է ղազախական «Հաբար 24»-ը:

«Մեր գործընկերները պատմել են, որ իրենց տվյալներով ՝ ամբողջ գիշեր քաղաքում կրակոցներ են լսվել, որոնք այժմ էլ կարելի է լսել Ալմաթիում։ Բացի այդ, Հանրապետության հրապարակում մի խումբ ծայրահեղականներ բարիկադավորել են «Միր» հեռուստաալիքի շենքը, կան զոհեր, զոհվածների մարմինները հենց փողոցում են», - հայտնել Է հեռուստաալիքի թղթակիցը:

Sputnik Ղազախստանն իր հերթին հաղորդում է, որ Ղազախստանի նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Դաուրեն Աբաևի խոսքով` Ալմաթիում բախումների ժամանակ ահաբեկիչների կողմից գործել են դիպուկահարներ հատուկ հրացաններով։
Ղազախստանի նախագահն այսօր կդիմի ժողովրդին
Հիշեցնենք` Ղազախստանում բողոքի զանգվածային ցույցեր էին սկսվել 2022 թվականի հունվարի առաջին օրերին։
Հունվարի 4–ին և 5-ին Ալմաթիում բախումներ էին տեղի ունեցել ցուցարարների և ուժայինների միջև։ Ոստիկանները կիրառել էին գազ և խլացուցիչ նռնակներ։
Ամբողջ Ղազախստանում անջատվել է համացանցային կապը, ժամանակավորապես դադարեցվել է մի շարք հեռուստաալիքների հեռարձակումը։
Հունվարի 5-ին Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը երկրում երկշաբաթյա արտակարգ դրություն է մտցրել։ Նա օգնության համար դիմել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը։
ՀԱՊԿ-ը իրավիճակը կայունացնելու համար խաղաղապահ զորախումբ է ուղարկել Ղազախստան, այդ թվում 70 զինծառայող կա Հայաստանից։