ԵՐԵՎԱՆ, 7 հունվարի – Sputnik. Հունվարի 6-ին լույս աշխարհ է եկել Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Մանվել Մանուչարյանի եղբայրը` Էմմանուել Մանուչարյանը: Տեղեկությունը հրապարակվել է ՀՀ Տավուշի մարզպետարանի Facebook-ի էջում։
Տղան ծնվել է Սուրբ Ծննդյան օրը՝ հունվարի 6-ին։ Մարզպետարանի էջում հրապարակվել է ինչպես փոքրիկի լուսանկարը մոր հետ, այնպես էլ ծնունդն ընդունած բուժաշխատողների լուսանկարը։
«Փոքրիկին մաղթում ենք անհոգ մանկություն, անամպ երկինք եւ առողջություն»,-նշված է հաղորդագրության մեջ։
Մանվել Մանուչարյանը ծնվել է 2001թ. Տավուշի մարզի Հաղարծին գյուղում: Զոհվել է 2020թ. սեպտեմբերի 27-ին Հադրութում: Հետմահու պարգեւատրվել է «Արիության» և «Գթության մայր Մ.Մ.» մեդալներով: