ՀԱՊԿ-ի խաղաղապահները Ղազախստանում

Ռուսաստանից 12 ռազմական ինքնաթիռ է մեկնել Ղազախստան

Ռուսաստանից 12 ռազմական ինքնաթիռէ մեկնել Ղազախստան
Ղազախստանում ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի գործողությունները ղեկավարում է ՌԴ օդադեսանտային զորքերի հրամանատար, գեներալ-գնդապետ Անդրեյ Սերդյուկովը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 հունվարի – Sputnik. Ռուսական 12 ինքնաթիռները Ղազախստան են մեկնել մերձմոսկովյան «Չկալովսկի» օդանավակայանից: Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
«Ռուսական 12 Իլ-76 և Ան-124 ռազմատրանսպորտային ինքնաթիռները զինծառայողներին և տեխնիկան կհասցնեն Ալմաթիի և Ժետիգենի օդանավակայաններ»,– հայտնել են ՌԴ-ի ռազմական գերատեսչությունում:
Ավելի վաղ ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ ռուս դեսանտայինները լիակատար վերահսկողություն են սահմանել Ալմաթիի օդանավակայանի նկատմամբ:
Ռուսական խաղաղապահ ուժերի կազմում ընդգրկված են օդադեսանտային զորքերի 45–րդ առանձին բրիգադի, օդադեսանտային օդուժի 98-րդ դիվիզիայի և օդադեսանտային զորքերի 31-րդ առանձին բրիգադի ստորաբաժանումները: Ռուսական զորակազմի բոլոր զինծառայողները հատուկ պատրաստություն են անցել և մարտական փորձ ունեն։
Ռուսաստանի ՊՆ–ից հայտնել էին նաև, որ ռուս խաղաղապահների տեղափոխման համար ստեղծվել է Իլ-76 և Ան-124 ինքնաթիռներից բաղկացած օդային խմբավորում, որը ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի ռուսական զորակազմի ստորաբաժանումները շուրջօրյա ռեժիմով տեղափոխում է Ղազախստան:
ՀԱՊԿ-ի խաղաղապահ ուժերի կազմում ընդգրկվել են Ռուսաստանի Դաշնության, Բելառուսի, Հայաստանի, Տաջիկստանի և Ղրղզստանի զինված ուժերի ստորաբաժանումները: ՀԱՊԿ-ի խաղաղապահ զորակազմի թվաքանակը Ղազախստանում կազմում է մինչև 2,5 հազար մարդ:
ՀԱՊԿ-ի խաղաղապահները Ղազախստանում
ԱԽ քարտուղարն ասել է` ինչու է Հայաստանը խաղաղապահ ուժեր ուղարկել Ղազախստան
Ղազախստանում ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի գործողությունները ղեկավարում է ՌԴ օդադեսանտային զորքերի հրամանատար, գեներալ-գնդապետ Անդրեյ Սերդյուկովը:
ՀԱՊԿ Հավաքական խաղաղապահ ուժերի հիմնական խնդիրներն են պետական և ռազմական կարևոր օբյեկտների պահպանությունը, իրավիճակի կայունացումն ու Ղազախստանի Հանրապետության իրավապահ մարմիններին աջակցելը։
Հիշեցնենք` Ղազախստանում բողոքի զանգվածային ցույցեր էին սկսվել 2022 թվականի հունվարի առաջին օրերին։ Հունվարի 4–ին և 5-ին Ալմաթիում բախումներ էին տեղի ունեցել ցուցարարների և ուժայինների միջև։ Ոստիկանները կիրառել էին գազ և խլացուցիչ նռնակներ։
Ամբողջ Ղազախստանում անջատվել է համացանցային կապը, ժամանակավորապես դադարեցվել է մի շարք հեռուստաալիքների հեռարձակումը։
Հունվարի 5-ին Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը երկրում երկշաբաթյա արտակարգ դրություն է մտցրել։ Նա օգնության համար դիմել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը։
ՀԱՊԿ-ը իրավիճակը կայունացնելու համար խաղաղապահ զորախումբ է ուղարկել Ղազախստան, որոնց թվում 100 զինծառայող կա Հայաստանից։
Ղազախստանի ՆԳՆ–ի տվյալներով` ներկա պահին Ղազախստանում 3811 մարդ է ձերբակալվել, 26-ը չեզոքացվել են, 26-ը վիրավոր են: