ԵՐԵՎԱՆ, 7 հունվարի – Sputnik. Սյունիքի մարզի Կաղնուտի բնակիչ, 52-ամյա Ա. Հովհաննիսյանն իր ծննդյան օրվա արարողության ընթացքում իրեն պատկանող «ՎԵՊՐ-ԿՄ» տիպի որոսորդական ակոսափող հրազենից կրակոցներ է արձակել: Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։
Դեպքը եղել է երեկ` ժամը 19։40-ի սահմաններում, ինչից հետո ոստիկանները Հովհաննիսյանին բերման են ենթարկել։
Կայքի տեղեկություններով` Ա. Հովհաննիսյանը Կաղնուտի վարչական ղեկավարն է և կրակոցներ արձակելու փաստը արդարացրել է՝ ասելով. «Էսօր ծնունդս ա»։
Բերման ենթարկելուց որոշ ժամանակ անց նրան բաց են թողել, իսկ հրազենն առգրավել են:
Փաստի առթիվ ոստիկանության Կապանի բաժնում նյութեր են նախապատրաստվում: