Անի Լորակը բացահայտել է դստեր տաղանդը. տեսանյութ

Երգչուհի Անի Լորակը երգել է դստեր հետ։ Սոֆյայի կատարումը հիացրել է երգչուհու էջի հետևորդներին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 հունվարի – Sputnik. Հայտնի երգչուհի Անի Լորակը որոշել է Ծննդյան տոների կապակցությամբ անակնկալ մատուցել Instagram-ի իր հետևորդներին ու հրապարակել է դստեր՝ Սոֆյայի հետ ելույթը:
«Շնորհավոր Սուրբ ծնունդ։ Թող խաղաղություն և բարություն լինի յուրաքանչյուրի տանը, սեր ու ջերմություն` մեր սրտերում», - գրել է նա։
Դատելով տեսանյութից՝ նրանք հանդես են եկել Առաջին ալիքի տոնական ծրագրում և կատարել Մրայա Քերիի «All I Want For Christmas Is You» երգի ռուսական տարբերակը: Երգչուհու էջի հետևորդները հիացել են աղջկա կատարմամբ։
««Ի՜նչ լավ է երգում», «Մոր պատճենն է», «Մոր ձայնն է»»,– գրել են նրանք։
Հիշեցնենք, որ Սոֆիան թուրք գործարար Մուրատ Նալչաջիօղլուի դուստրն է։
Լորակն ու Նալչաջիօղլուն ամուսնալուծվել են, բայց դուստրը շփվում է հոր հետ:
Անի Լորակն իր տարօրինակ պարով վախեցրել է հանդիսատեսին. տեսանյութ