Ինչպես են ռուս զինվորականները մեկնում Ղազախստան. տեսանյութ

ՀԱՊԿ անդամ երկրները որոշել են խաղաղապահ զորախումբ ուղարկել պաշտոնական Աստանայի խնդրանքով։
Sputnik
Ռուս զինվորականները Ղազախստան են մեկնել խաղաղապահ զորախմբի կազմում, որը ձևավորվել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրների կողմից:
ՌԴ պաշտպանության նախարարության «Զվեզդա» հեռուստաալիքը հրապարակել է մի տեսանյութ, որում երևում է, թե ինչպես են զինվորականները մեկնում Իլ-76 ռազմատրանսպորտային ինքնաթիռով։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ռուսաստանից զորախմբի կազմում կընդգրկվի օդադեսանտային զորքերի ստորաբաժանումը:
Հիշեցնենք` Ղազախստանում բողոքի զանգվածային ցույցեր էին սկսվել 2022 թվականի հունվարի առաջին օրերին։ Ամսի 4-5-ին Ալմաթիում բախումներ էին տեղի ունեցել ցուցարարների և ուժայինների միջև։ Ոստիկանները կիրառել էին գազ և խլացուցիչ նռնակներ։ Ամբողջ Ղազախստանում անջատվել է համացանցային կապը, ժամանակավորապես դադարեցվել է մի շարք հեռուստաալիքների հեռարձակումը։
Հունվարի 5-ին Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը երկրում երկշաբաթյա արտակարգ դրություն է մտցրել։ Նա օգնության համար դիմել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը։ ՀԱՊԿ-ը որոշել է իրավիճակը կայունացնելու համար խաղաղապահ զորախումբ ուղարկել Ղազախստան։
Ղրղզստանի նախագահը Ղազախստանում տիրող իրավիճակը քննարկել է Տոկաևի, Պուտինի և Փաշինյանի հետ