ԵՐԵՎԱՆ, 6 հունվարի - Sputnik. Ա Սերիայի 20-րդ տուրում «Միլանը» ընդունել էր «Ռոմային»։ Հանդիպումն ավարտվեց 3-1 հաշվով։
Հանդիպման հաշիվը 8-րդ րոպեին տանտերերի կազմում բացեց Օլիվյե Ժիրուն՝ անվրեպ իրացնելով 11-մետրանոցը։ 17-րդ րոպեին Ժունիոր Մեսիսը կրկնապատկեց հաշիվը։ Առաջին կեսի ավարտից 5 րոպե առաջ հաշվի տարբերությունը կրճատեց Թեմի Աբրահամը։
82-րդ րոպեին տանտերերի երրորդ գոլի հեղինակը դարձավ Ռաֆայել Լեանը։
74-րդ րոպեից «Ռոման» մնացել էր տասը հոգով․ երկրորդ դեղին քարտով հեռացվել էր Ռիկ Կարսդորպը։ Իսկ հիմնական ժամանակին ավելացված 3-րդ րոպեին ուղիղ կարմիր քարտով հեռացվեց նաև Մանչինին։
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Ռոմայի» մեկնարկային կազմում էր և մասնակցեց ամբողջ հանդիպմանը։
Այս խաղից հետո «Միլանը» 45 միավորով մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականում է, իսկ «Ռոման» 32 միավորով՝ յոթերորդ։