Խոշոր հրդեհ Երևանի կենտրոնում․ քաղաքացիներ են տարհանվել, կա տուժած. տեսանյութ

Հրշեջ-փրկարարներին հաջողվել է մեկուսացնել և մարել հրդեհը, այրվել են բնակարանի կահույքն ու կենցաղային իրերը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 հունվարի – Sputnik․ Երևանի Սայաթ-Նովա պողոտայի թիվ 25 շենքի բնակարաններից մեկում երեկ խոշոր հրդեհ է բռնկվել: Տեղեկությունը հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը։ Հրդեհի մասին ահազանգը Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը ստացել է ժամը 22:12-ին։
«Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը և Բժշկական ապահովման վարչության հերթապահ բժիշկը»,- նշված է հաղորդագրության մեջ։
Ըստ ԱԻՆ–ի՝ մոտ 30 րոպե անց՝ 22:44-ին, հաջողվել է մեկուսացնել հրդեհը, 22:55-ին այն մարվել է:
Փրկարարները շենքից տարահանել են 3 քաղաքացու։ Հրդեհի հետևանքով նրանցից մեկը ստացել է վերին վերջույթների այրվածք։ Քաղաքացուն տեղում ցուցաբերվել է համապատասխան բուժօգնություն:
Մխչյան գյուղում մեքենան այրվել և վերածվել է մոխրակույտի
Հրդեհի հետևանքով վնասվել է բնակարանը, այրվել են հյուրասենյակի գույքը և կենցաղային իրեր:
Կոտայքի Արզական գյուղում այրվել է 200 հակ անասնակեր