Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. կա 4 վիրավոր

Վթարի հետևանքով վիրավորները տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 հունվարի – Sputnik. Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում, կա 4 վիրավոր: Տեղեկությունը հայտնում է Shamshyan.com–ը։
Նշվում է, որ այսօր`ժամը 16:20-ի սահմաններում, Բյուրեղավան-Նուռնուս ավտոճանապարհի 4-րդ կմ հատվածում բախվել են ռուսական պետհամարանիշով Mercedes Brabus և Mercedes C-180 մակնիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով 4 վիրավորները տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն:
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը: