Վարազդատ Հարոյանն ու «Կադիսի» ևս 9 ֆուտբոլիստ վարակվել են կորոնավիրուսով

Իսպանիայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչում Վարազդատ Հարոյանը և «Կադիսի» ևս 9 խաղացողներ բաց կթողնեն «Ֆուենլաբրադայի» հետ խաղը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 հունվարի – Sputnik. Վարազդատ Հարոյանն ու «Կադիսի» ևս 9 ֆուտբոլիստ վարակվել են կորոնավիրուսով։ Տեղեկությունը նշված է «Կադիսի» Twitter–յան էջում։
Նշենք, որ Իսպանիայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչում «Կադիսը» հունվարի 6-ին կհյուրընկալվի Սեգունդան ներկայացնող «Ֆուենլաբրադային»։
«Կադիսի» 10 խաղացողներ, այդ թվում Հայաստանի հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը կորոնավիրուսի պատճառով բաց կթողնեն հանդիպումը։
Վարազդատ Հարոյանն արժանացել է «ՖԱՖ համակրանք – 2021» մրցանակին
«Կադիսի» իսպանացի գլխավոր մարզիչ Ալվարո Սերվերան հրապարակել է մեկնարկային կազմը՝ ունենալով 6 պահեստային։
«Ֆուենլաբրադա» - «Կադիս» հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 19։00-ին։