Իրակլի Ղարիբաշվիլին շնորհավորել է հայ ժողովրդին

Վրաստանի կառավարության ղեկավարը եղբայրական հայ ժողովրդին հաջողություն, խաղաղություն և առողջություն է մաղթել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 հունվարի – Sputnik. Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայ ժողովրդին շնորհավորել է Սուրբ ծննդի և Աստվածահայտնության տոնի առթիվ։ Տեղեկությունը հայտնում է Վրաստանի վարչապետի մամուլի ծառայությունը։
«Շնորհավորում եմ եղբայրական հայ ժողովրդին լուսավոր տոնի առթիվ», - գրել է Ղարիբաշվիլին:
Վրաստանի վարչապետը հավատում է, որ երկու ժողովուրդների բարեկամական հարաբերությունների վրա հիմնված եղբայրության և փոխադարձ հարգանքի դարավոր պատմությունը կպահպանվի նաև ապագայում:
Հայ առաքելական եկեղեցին հունվարի 6-ին նշում է Քրիստոսի ծնունդը։ Տոնը սկսվում է հունվարի 5-ին, երեկոյան 17։00-ից և շարունակվում մինչև հաջորդ երեկո։
Նիկոլ Փաշինյանը սաղմոսով է շնորհավորել Սուրբ ծնունդը