ԵՐԵՎԱՆ, 6 հունվարի – Sputnik. Ճանաչված դիզայներ Անահիտ Սիմոնյանը որդու հետ Դուբայում է։ Նա Instagram-ի իր էջում մի շարք լուսանկարներ ու տեսանյութեր է հրապարակել որդու` Արմանի մասնակցությամբ։
Տեսանյութերից մեկում Արմանը նստած է ծովափին ու ինչ–որ բան է գրում ավազի վրա։
«Ոնց եմ ես քեզ սիրում»,–տեսանյութին կից գրել է դիզայները։
Նրա էջի հետևորդները բազմաթիվ դրական մեկնաբանություններ են գրել` նշելով, որ շատ են սիրում հանգուցյալ երգիչ Հայկոյի որդուն։
««Անկեղծ ու պարզ է, ինչպես հայրը», «Մենք էլ ենք Արմանին անչափ սիրում», «Հայկոյի հրաշք որդին», «Ինչ տխուր է Արմանի հայացքը»,–գրել են նրանք։
Հիշեցնենք` Անահիտ Սիմոնյանի նախկին ամուսինը` ՀՀ վաստակավոր արտիստ, երգիչ, երգահան Հայկոն, մահացավ 2021 թվականի սեպտեմբերի 29-ին։ Նա վարակվել էր կորոնավիրուսով և տևական ժամանակ գտնվում էր հիվանդանոցում։