ՀՀ–ում կան դժվարանցանելի ճանապարհներ, տեղ–տեղ մերկասառույց է

Ճանապարհ
Հանրապետության ճանապարհներին իրականացվում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 հունվարի – Sputnik. Հունվարի 6-ին՝ ժամը 10։00-ի դրությամբ, Աշոցքի տարածաշրջանի ավտոճանապարհներին, Սիսիանի Զանգեր կոչվող հատվածում և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է։ Տեղեկությունը հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։
Նշվում է, որ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է ծանրաքաշ և կցորդով տրանսպորտային միջոցների համար։
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:
Արտակարգ իրավիճակների նախարարությունից էլ հայտնում են, որ փակ է Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։