ՀԱՊԿ-ի խաղաղապահները Ղազախստանում

ՀՀ կառավարությունը թույլատրել է հայ զինվորականներին ՀԱՊԿ ուժերի կազմում մեկնել Ղազախստան

Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանը ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի կազմում 70 զինվորականների է ուղարկել Ղազախստան:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 հունվարի - Sputnik. ՀՀ կառավարության կայքում որոշում է հրապարակվել ՀՀ տարածքից դուրս ՀՀ զինված ուժերի ստորաբաժանման կողմից խաղաղապահ գործողությունների մասնակցության մասին
Նշվում է, որ որոշումը կայացվել է ելնելով «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքից և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության հավաքական անվտանգության խորհրդի 2022 թվականի հունվարի 6-ի N 1/ՀԱՊԿ որոշումից։
Դեպքերը Ղազախստանում կարող են ունենալ բացահայտ կամ քողարկված թուրքական հենք. Մելքոնյան
«Թույլատրել ՀԱՊԿ անդամ-պետությունների խաղաղապահ զորախմբերում ընդգրկված Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ստորաբաժանմանը՝ հավաքական խաղաղապահ ուժերի կազմում մասնակցելու Ղազախստանի Հանրապետությունում իրականացվող խաղաղապահ գործողություններին»,–նշված է հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խաղաղապահ ուժերի կազմում զինվորականներ է ուղարկել Ղազախստան:
ՀԱՊԿ-ի խաղաղապահները Ղազախստանում
ՀԱՊԿ-ը պլանավորում է վաղն ավարտել Ղազախստանում խաղաղապահների վերատեղաբաշխումը
Sputnik Արմենիայի տվյալներով՝ խոսքը շուրջ 70 զինծառայողի մասին է, որոնք պետք է զորախմբի կազմում ապահովեն ռազմավարական նշանակության օբյեկտների պահպանությունը:
Հիշեցնենք` Ղազախստանում բողոքի զանգվածային ցույցեր էին սկսվել 2022 թվականի հունվարի առաջին օրերին, որոնք վերածվել են բախումների։ Հունվարի 5-ին Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը երկրում երկշաբաթյա արտակարգ դրություն է մտցրել։ Նա օգնության համար դիմել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը։