Հայտնի է` Ղազախստանում քանի մարդ է տուժել անկարգությունների հետևանքով

Ղազախստան
Ղազախստանի առողջապահության նախարարությունը տվյալներ է ներկայացրել երկրում տեղի ունեցած բախումներից տուժած քաղաքացիների վերաբերյալ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 հունվարի – Sputnik. Ղազախստանում անկարգությունների հետևանքով ավելի քան 1000 մարդ է տուժել։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Ղազախստանը։
Նշվում է, որ տուժածներից մոտ 400–ը հոսպիտալացվել են, 62–ը գտնվում են վերակենդանացման բաժանմունքում։
Նշենք, որ Ղազախստանում բողոքի զանգվածային ցույցեր էին սկսվել 2022 թվականի հունվարի առաջին օրերին։ Հունվարի 4-5-ին Ալմաթիում բախումներ էին տեղի ունեցել ցուցարարների և ուժայինների միջև։ Ոստիկանները կիրառել էին գազ և խլացուցիչ նռնակներ։ Ամբողջ Ղազախստանում անջատվել է համացանցային կապը, ժամանակավորապես դադարեցվել է մի շարք հեռուստաալիքների հեռարձակումը։
Հունվարի 5-ին Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը երկրում երկշաբաթյա արտակարգ դրություն է մտցրել։ Նա օգնության համար դիմել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը։ ՀԱՊԿ-ը որոշել է իրավիճակը կայունացնելու համար խաղաղապահ զորախումբ ուղարկել Ղազախստան։
Ղրղզստանի նախագահը Ղազախստանում տիրող իրավիճակը քննարկել է Տոկաևի, Պուտինի և Փաշինյանի հետ