ԵՐԵՎԱՆ, 6 հունվարի – Sputnik. «Արմենիա» ավիաընկերության՝ հունվարի 6-ի չվերթը դեպի Շարմ Էլ Շեյխ հետաձգվել է Իրանի օդային տարածքի փակ լինելու պատճառով։ Տեղեկությունը հայտնում է ավիաընկերությունը։
«Հայցում ենք մեր ուղևորների ներողամտությունը և տեղեկացնում, որ այս պահին մեր բոլոր աշխատակիցներն անում են հնարավորը ուղևորների հետ կապ հաստատելու և խնդիրը լուծելու համար»,–նշված է Facebook–ում հրապարակված հաղորդագրության մեջ։
Ըստ ավիաընկերության` Երևան-Շարմ էլ Շեյխ չվերթն իրականացվելու է այսօր՝ ժամը 21։30-ին (Երևանի ժամանակով)։