Արցախի նախագահը Գանձասարի վանական համալիրում մասնակցել է սուրբծննդյան պատարագին

Պատարագը մատուցել է ՀԱԵ Արցախի թեմի առաջնորդ, գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 հունվարի – Sputnik. Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ԱՀ բարձրաստիճան պաշտոնյաների և ՊԲ բարձրագույն հրամկազմի ներկայացուցիչների հետ միասին այսօր մասնակցել է Գանձասարի վանական համալիրում մատուցվող պատարագին։ Այս մասին տեղեկացնում են Արցախի կառավարության լրատվական ծառայությունից։
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Գանձասարի վանական համալիրում մատուցված Սուրբ Ծննդյան պատարագի ժամանակ (6 հունվարի, 2022թ)․ Արցախ
Նշենք, որ Սուրբծննդյան և Աստվածահայտնության տոնի առթիվ պատարագը մատուցվել է ՀԱԵ Արցախի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի ձեռամբ։
Ըստ Հայ եկեղեցու՝ Սուրբ Ծննդյանը նախորդող մեկ շաբաթը պահոց շրջան է: Դեկտեմբերի 30-ից մինչև հունվարի 5-ի երեկոյան մարդիկ պահք են պահում, և այդ ընթացքում օգտագործվում է բացառապես բուսական ծագում ունեցող սնունդ: Սուրբծննդյան տոնը սկսվում է հունվարի 5-ի երեկոյան և շարունակվում մինչև հաջորդ օրվա երեկո: