Ադրբեջանը նախատեսում է 2022 թվականին մասնակցել 30 վարժանքների

Տարվա ընթացքում ադրբեջանական զինուժը մտադիր է մասնակցել, մասնավորապես, «Eternity-2022», «EFES-2022», «Ձմեռ-2022» վարժանքներին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 հունվարի – Sputnik. Ադրբեջանցի զինծառայողները պլանավորում են այս տարի մասնակցել 30 միջազգային վարժանքների։ Տեղեկությունը հայտնում է Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը։
«2022 թվականին նախատեսվում է ադրբեջանցի զինծառայողների մասնակցությունը ավելի քան 30 միջազգային վարժանքների և մրցումների: Մասնավորապես «Eternity-2022», «EFES-2022», «Ձմեռ-2022» և այլ միջազգային վարժանքներն ու մրցումները փորձի փոխանակման միջոցով կնպաստեն մեր զինծառայողների գիտելիքների և հմտությունների ընդլայնմանը»,- ասված է հաղորդագրության մեջ։