ԵՐԵՎԱՆ, 5 հունվարի – Sputnik. ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին տարեդարձի կապակցությամբ շնորհավորական ուղերձներ են հղել ՌԴ ԴԺ պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը և ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն, հայտնում են ԱԺ նախագահի մամուլի ծառայությունից։
ՌԴ ԴԺ պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը շնորհավորական ուղերձում Ալեն Սիմոնյանին քաջառողջություն և ամենայն բարիք է մաղթել:
ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն էլ ՀՀ ԱԺ նախագահին հեռախոսազանգով շնորհավորել և բարեմաղթանքներ է հղել:
Հեռախոսազրույցի ընթացքում զրուցակիցները քննարկել են նաև հայ-ռուսական համագործակցության 2022-ին նախանշվող օրակարգային հարցեր: