ԵՐԵՎԱՆ, 5 հունվարի – Sputnik. 2021 թվականի Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ, Հայաստանի հավաքականի և իսպանական «Կադիսի» պաշտպան Վարազդատ Հարոյանը Առաջին հայկական ճակատ (ՖԱՖ) 14-րդ մրցանակաբաշխության ժամանակ արժանացել է «ՖԱՖ համակրանք» մրցանակի։
Ֆուտբոլիստը շնորհակալություն է հայտնել հայ երկրպագուներին նման որոշման համար, նշելով, որ նրանց ընտրությունը շատ բան է պարտավորեցնում։
«Շատ հաճելի է, որ արժանացել եմ այս մրցանակին, ինչպես նաև բավականին մեծ պատասխանատվության զգացողություն է առաջացնում։ Եվս մեկ անգամ շնորհակալ եմ բոլորիցդ»,- ասել է Հարոյանը։
Հիշեցնենք, որ հայ ֆուտբոլիստը 2 տարվա պայմանագիր է ստորագրել Լա լիգան ներկայացնող իսպանական «Կադիս» ակումբի հետ:
28-ամյա պաշտպանը մինչ իսպանական ակումբ տեղափոխվելը ներկայացված էր ղազախական «Աստանայում»։