Վաղարշակ Հարությունյանը նշանակվել է Ռուսաստանում ՀՀ դեսպան

Վաղարշակ Հարությունյան. Արխիվային լուսանկար
Վարդան Տողանյանը հետ է կանչվել Ռուսաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 հունվարի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը նշանակվել է ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան։ Նման հրամանագիր է ստորագրել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի` Վաղարշակ Հարությունյանին նշանակել Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան»,–նշված է Սարգսյանի հրամանագրում։

Միաժամանակ, մեկ այլ հրամանագրով էլ Վարդան Տողանյանը հետ է կանչվել Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից:
Երբ Երևանում վերջին անգամ գազ տվեցին, կամ թե ինչպես ՌԴ դեսպանը արկակոծության տակ ընկավ
Հիշեցնենք, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը 2017-ի մարտի 10-ին ստորագրել է հրամանագիր Վարդան Տողանյանին Ռուսաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնում նշանակելու մասին:
Ինչ վերաբերում է Վաղարշակ Հարությունյանին, ապա նա 2020թ. նոյեմբերի 20-ին էր նշանակվել Հայաստանի պաշտպանության նախարար։ Հարությունյանը 2021-ի հուլիսի 20-ին էր ազատվել զբաղեցրած պաշտոնից։