Պետք է սովորենք կյանքի այս ռեժիմին. կառավարությունը չի վերանայի Ամանորի մասին որոշումը

ՀՀ վարչապետն ընդգծեց, որ այդ որոշմամբ որևէ կերպ չի նսեմացվում ՀՀ քաղաքացիների հանգստի իրավունքը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 հունվարի – Sputnik. 2022թենք մտնում բարեփոխումների լուրջ մեկնարկով։ Այսօր` կառավարության այս տարվա առաջին նիստի մեկնարկին, այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Կրճատված» Ամանոր, անտեսված մեռելոց. կառավարության որոշումն ու հայկական ավանդույթները
Որպես այդպիսին` Փաշինյանը նշեց Ամանորի ոչ աշխատանքային օրերի թիվը կրճատելու որոշումը, որով, ըստ նրա, կառավարությունն ընդգծում է, որ առաջիկա տարիներին ավելի շատ պետք է կենտրոնանա աշխատանքի ու արդյունքների վրա։
Միաժամանակվարչապետն ընդգծեց, որ այդ որոշմամբ որևէ կերպ չի նսեմացվում ՀՀ քաղաքացիների հանգստի իրավունքը։

«Որովհետև նախ օրենսդրությամբ սահմանված է 20 աշխատանքային օրվա արձակուրդ, գումարած 12 ոչ աշխատանքային օրեր։ Ուզում ենք ընդգծել, որմեր այս քաղաքականությունն անցողիկ չէ, մենք պետք է կյանքի այս ռեժիմին սովորենք, որովհետև մենք մտադիր չենք որևէ փոփոխություն անել»,– ասաց Փաշինյանը։

Հիշեցնենք` 2020թ–ի նոյեմբերի 17–ի նիստում Ազգային ժողովը, կառավարության առաջարկով, հաստատել էր «Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքի փոփոխված նախագիծը:
Դրանով կրճատվել էին ամանորյա տոնական ու ոչ աշխատանքային օրերը։
Քերոբյանն ասել է, թե որքան գումար է Հայաստանը կորցնում ամանորյա երկարատև տոների պատճառով
Այս տարվանից սկսած ՀՀ աշխատող քաղաքացիների համար հանգստյան օրեր են դեկտեմբերի 31-ից մինչև հունվարի 2-ը ներառյալ, և հունվարի 6-ը՝ Սուրբ ծնունդը: