ԵՐԵՎԱՆ, 5 հունվարի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ է նշանակել:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Առնակ Ավետիսյանին նշանակել Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ»,- նշված է վարչապետի որոշման մեջ:
ՀՀ ԱԺ նախկին նախագահ Արարատ Միրզոյանի կարգադրությամբ նախորդ տարվա մարտին Առնակ Ավետիսյանը նշանակվել էր ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար: Նա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից է։ 2018-21 թթ. եղել է Կոտայքի մարզպետի տեղակալ։
Հիշեցնենք, որ Գարիկ Սարգսյանը Փաշինյանի որոշմամբ այսօր ազատվել էր պետգույքի կառավարման կոմիտեի նախագահի պաշտոնից։ Նրան Փաշինյանը նշանակել է Վեդի համայնքի ղեկավարի պաշտոնակատար։