Կարեն Անդրեասյանին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը դեռ չի ընդունել

Կարեն Անդրեասյան
Sputnik Արմենիայի հետ հարցազրույցում Անդրեասյանն ասել էր, որ գործընթացի ժամանակատարությունն իրեն չի անհանգստացնում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 հունվարի – Sputnik. ՀՀարդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը դեռ չի ընդունվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության շարքերը։ Այս մասին Անդրեասյանն այսօր լրագրողներին հայտնեց կառավարության նիստից հետո կայացած ճեպազրույցում։
Հարցին, թե ինչն է պատճառը, Անդրեասյանը պատասխանեց.
«Հարցրեք կուսակցությունից»։
Անդրեասյանը ԵԽ գլխավոր քարտուղարին է ներկայացրել Ադրբեջանում պահվող հայ գերիների խնդիրները
Այն մասին, որ ինքը որոշել է համալրել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության շարքերը, արդարադատության նախարարը լրագրողներին հայտնել էր 2021թ–ի նոյեմբերի3– ին։
«Ես ուզում եմ լինել կուսակցական և դիմել եմ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ դառնալու համար, դեռ չեն ընդունել»,– ասել էր նախարարը։
Ավելիուշ, Sputnik Արմենիայի հետ հարցազրույցում, Անդրեասյանն ասել էր, որ գրծընթացի ժամանակատարությունն իրեն չի անհանգստացնում։
Նրա մեկնաբանմամբ` կուսակցության վարչությունը պետք է հավաքվի, որոշում կայացնի ամեն մի դիմումատուի հետ կապված, կապ չունի` ինժեներ է, նախարար, թե ուսուցիչ։