ՀՀ–ում ապօրինի շինությունների օրինականացման համար կառավարությունը վերջնաժամկետ սահմանեց

Ապօրինի կառուցված պատշգամբ Երևանում. արխիվային լուսանկար
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց` ինչպես է իրականացվելու վերահսկողությունը, որպեսզի սահմանված ժամկետներում նոր ինքնակամներ չհայտնվեն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 հունվարի – Sputnik. Ապօրինի շինությունների օրինականացման համար վերջնաժամկետը 2025թ–ի հունվարի 1-ն է։ Ինքնակամ շինույունների հաշվառման կարգին վրաբերող որոշումն ընդունվեց այսօր ՀՀ կառավարության նիստում։ Դրանով սահմանվեց հստակ ժամանակացույց, թե որ շինությունը ինչ ժամկետում կարող է հաշվառվել ու օրինականացվել։
Մանրամասնելով ընդունված որոշումը` Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը հայտնեց, որ 2021 թվականի հունվարի 1-ից հետո կառուցված ինքնակամ կառույցներն օրինականացնելու համար քաղաքացիներին կտրվի երկամսյա ժամկետ։
ՌԱԴԻՈ
Եթե չպետք է լինեն ինքնակամ շինություններ, ապա չպետք է լինեն նաև իրավական սողանցքներ
Մինչև 2021 թվականի հունվարի 1-ը Երևանում կառուցված ինքնակամները կկարողանան օրինականցնել մինչև 2023 թվականի հունվարի 1-ը, քաղաքային այլ համայնքներում կառուցված շինությունները` մինչև 2024 թվականի հունվարի 1-ը, իսկ գյուղական բնակավայրերում` մինչև 2025 թվականի հունվարի 1-ը:
Ընդ որում. այդ ընթացքում ինքնակամ կառույցի վրա շինարարությունը շարունակելն արգելվում է և օրենքն ուժի մեջ մտնելուց հետո կառուցված հատվածը չի օրինականացվի։

«Չհաշվառված ինքնակամ կառույցը հաշվառելու համար ֆիզիկական և իրավաբանական անձինք, պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինները պետք է դիմեն Կադաստրի կոմիտեից որակավորման վկայական ստացած չափագրողների: Վերջիններս համապատասխան չափագրական աշխատանքներ կատարելուց և դրա արդյունքները պատվիրատուի հետ համաձայնեցնելուց հետո չափագրման փաթեթը ներբեռնելու են www.e-cadastre.am կայքէջում ներդրված չափագրողների առցանց գրասենյակ: Նշված գործառույթներն իրականացնելուց հետո կառույցը համարվելու է հաշվառված, որի մասին պատվիրատուն ծանուցվելու է կարճ հաղորդագրության միջոցով»,– հայտնեց Կադաստրի կոմիտեի ղեկավարը։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց` ինչպես է իրականացվելու վերահսկողությունը, որպեսզի սահմանված ժամկետներում նոր ինքնակամներ չհայտնվեն։
Երևանի քաղաքապետարանը շարունակում է ինքնակամ շինությունների «ջարդը»
Սուրեն Թովմասյանը հայտնեց, որ Կադաստրի կոմիտեում կան մինչև 2021թ–ի հւնվաի 1-ը կատարված օդալուսանկարահանումներ, որոնցում բոլոր կառւյցները տեսանելի են։ Բնականաբար, դրանից հետո կառուցված շինությունները լուսանկարներում ուղղակի բացակայելու են ու չեն օրինականացվելու։
Ամփոփելով քննարկվող հարցը` վարչապետը հայտարարեց, որ Հայաստանում այսօր այդքան շատ ապօրինի շինությունների առկայությունը պետական ինստիտուտների թերկայացածության արդյունք է։