Մայրաքաղաք Նուր-Սուլթանում արտակարգ դրություն է սահմանվում մինչև հունվարի 19-ը: Արտակլարգ դրություն սահմանելու հրամանագիրը ստորագրել Է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, որը նաև ուղերձով հանդես եկավ` հայտարարելով, որ կշարունակի երկրի քաղաքական վերափոխման իր քաղաքականությունը:
Նա ուշադրություն է հրավիրել «խուլիգանական մասսաների բարձր կազմակերպվածության» վրա, ինչը, նրա խոսքով, վկայում է նրանց գործողությունների մանրակրկիտ ձևով մտածված և ֆինանսապես մոտիվացված լինելու մասին։
Միևնույն ժամանակ Տոկաևը հայտարարել է, որ այսուհետ կգլխավորի Ղազախստանի Անվտանգության խորհուրդը։ Մինչ օրս Անվտանգության խորհրդի ցմահ նախագահը Նուրսուլթան Նազարբաևն էր։