Հայտնի է` երբ տեղի կունենա Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների 1-ին հանդիպումը

ՀՀ ԱԳՆ
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը հայտնել է Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանդիպման ամսաթիվը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 հունվարի – Sputnik. Հայտնի է, թե երբ տեղի կունենա Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը. ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանն է հայտնել հանդիպման ամսաթվի մասին։
«Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը տեղի կունենա հունվարի 14-ին Մոսկվայում»,–նշված է ԱԳՆ մամուլի խոսնակի ֆեյսբուքյան էջում։
ԱՄՆ–ի նոր օրենքն ամենահայամետը չէ, բայց կարևոր արձանագրում կա գերիների և Թուրքիայի մասին
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 15-ին պաշտոնական այցով ԱՄԷ-ում գտնվող Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման Անկարայի բանագնացը Վաշինգտոնում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչն է լինելու:
Վահան Հունանյանն էլ իր հերթին դեկտեմբերի 18-ին տեղեկացրել է, որ Հայաստան-Թուրքիա երկխոսության գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչը կլինի ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը։