ԵՐԵՎԱՆ, 5 հունվարի – Sputnik. Հայաստանումգրիպի նոր տեսակի վիրուսի հետևանքով շուրջ 600 քաղաքացիներ հոսպիտալացված են։ Այս մասին այսօր ՀՀ կառավարության նիստում հայտարարեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
«Հոսպիտալացված 595 քաղաքացիների 95 տոկոսը մինչև 18 տարեկան երեխաներ են»,– ասաց Ավանեսյանը` հույս հայտնելով, որ դպրոցական արձակուրդները կնպաստեն վարակի տարածման տեմպի նվազեցմանը։
Նախարարը նշեց, որ քաղաքացիները կարող են պատվաստումներ ստանալ գրիպի դեմ, և այն որևէ հակացուցում չունի կորոնավիրուսի դեմ միաժամանակյա պատվաստումների նկատմամբ։