Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան նոր տեխնիկական տնօրեն ունի

Սուրեն Չախալյան. Արխիվային լուսանկար
Այդ պաշտոնում 49-ամյա մասնագետը կփոխարինի Ռաֆայել Նազարյանին, որը ՀՖՖ տեխնիկական տնօրենի պաշտոնից հրաժարականի դիմում է ներկայացրել:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 հունվարի – Sputnik. ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի հրամանով Սուրեն Չախալյանը նշանակվել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նոր տեխնիկական տնօրեն, հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը։
«Այդ պաշտոնում 49-ամյա մասնագետը կփոխարինի Ռաֆայել Նազարյանին, որը, ելնելով խիստ ծանրաբեռնածությունից, ՀՖՖ տեխնիկական տնօրենի պաշտոնից հրաժարականի դիմում է ներկայացրել: ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանն ընդունել է հրաժարականի դիմումը և շնորհակալություն հայտնել Ռաֆայել Նազարյանին կատարած աշխատանքի համար»,–ասված է հաղորդագրության մեջ:
Նազարյանն այսուհետ կկենտրոնանա Հայաստանի մինչև 21 տարեկանների հավաքականում և ԲԿՄԱ-ում իր աշխատանքի վրա:
Պիզելի, Մովսիսյան. Երևանում կկայանա ազգային հավաքականի որոշ ֆուտբոլիստների հրաժեշտի խաղը
ՀՖՖ նորանշանակ տեխնիկական տնօրենը մարզչական հարուստ կենսագրություն ունի: Աշխատել է «Փյունիկում», «Արարատում», «Ուլիսում», Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականում՝ որպես գլխավոր մարզիչ, Հայաստանի մինչև 21 տարեկանների և ազգային հավաքականներում՝ որպես գլխավոր մարզչի օգնական:
Չախալյանն ունի նաև ադմինիստրատիվ աշխատանքի փորձ. 2021 թվականի փետրվարից ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայի մարզական տնօրենն էր և տեխնիկական տնօրինությանը կից ստեղծված մարզչական խորհրդի անդամ: