Ղազախստանի մայրաքաղաքում նույնպես արտակարգ դրություն է մտցվել

Ղազախստան
Հանրապետությունումսկսված բողոքի ակցիաների ֆոնին արտակարգ դրություն էր մտցվել Ղազախստանի երեք շրջաններում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 հունվարի – Sputnik. Հունվարի 5-ից 19-ը Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանում արտակարգ դրություն է մտցվել, հայտնում է Sputnik Ղազախստանը։
Բողոքի ակցիաների ֆոնին հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հրամանով ավելի վաղ արդեն արտակարգ դրություն էր հայտարարվել Մանգիստաուի և Ալմաթիի շրջաններում։
Կյանքը արտակարգ դրության պայմաններում․ Ալմաթիի փողոցներում ռազմական տեխնիկա է հայտնվել
Հիշեցնենք, որ նոր տարվա առաջին օրերին Ղազախստանի Մանգիստաուի մարզի (նավթարդյունահանող տարածաշրջան երկրի արևմուտքում) Ժանաոզեն և Ակտաու քաղաքների բնակիչները դուրս են եկել հանրահավաքների՝ բողոքելով հեղուկացված նավթային գազի գների կրկնակի աճի դեմ:
Առևտրի ամրապնդման նոր հարթակ․ ՀՀ–ն ու Ղազախստանը «տներով» բարեկամություն կանեն
Երկրի Էներգետիկայի նախարարությունը պարզաբանել է, որ հունվարի 1-ից գազի գինը ձևավորվում է էլեկտրոնային բորսային աճուրդում՝ առաջարկի և պահանջարկի հիման վրա:
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հանձնարարել է իրավիճակը քննարկելու համար կառավարական հանձնաժողով ձևավորել։հունվարի 4-ին նախագահ Տոկաևն իր տեսաուղերձում կոչ էր արել իր հայրենակիցներին «խոհեմություն դրսևորել և չտրվել ներսից և դրսից իրականացվող սադրանքներին»։
Նա ընդգծել էր, որ քաղաքացիական ու ռազմական գերատեսչությունների վրա հարձակվելու կոչերն անօրինական են ու կարող են իրավական հետևանքների հանգեցնել։
Այսօր հայտնի դարձավ, որ Ալմաթիում ցուցարարներն արդեն գրավել են քաղաքային վարչակազմի շենքը։ Հարձակման փորձ է կատարվել նաև Ակտոբեում։