Ղազախստանի կառավարությունը պաշտոնանկ է արվել. Տոկաևը վարչապետի ԺՊ է նշանակել

Կասիմ Ժոմարտ –Տոկաև
Ղազախստանի վարչապետի պարտավորությունները ժամանակավորապես կատարում է Ալիխան Սմաիլովը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 հունվարի – Sputnik. Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ –Տոկաևը ստորագրել է երկրի կառավարության հրաժարականի մասին հրամանագիրը։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Ղազախստանը։

«Ընդունել Ղազախստանի Հանրապետության կառավարության հրաժարականը»,-ասվում է փաստաթղթի տեքստում:

Վարչապետի պարտականությունների կատարումը ժամանակավորապես վստահվել է է Ալիխան Սմաիլովին։
Ղազախստանում ցույցեր են, մարդիկ բողոքում են գազի գնից, նախագահը կոչով է հանդես եկել
Կառավարության անդամները կշարունակեն իրենց պարտականությունների կատարումը մինչև կառավարության նոր կազմի հաստատումը:
Հիշեցնենք, որ հունվարի 4–ի լույս 5-ի գիշերը Տոկաևն արտակարգ դրություն էր հայտարարել Մանգիստաուի մարզում և Ալմաթի քաղաքում:
Նոր տարվա առաջին օրերին Ղազախստանի Մանգիստաուի մարզի (նավթարդյունահանող տարածաշրջան երկրի արևմուտքում) Ժանաոզեն և Ակտաու քաղաքների բնակիչները դուրս են եկել հանրահավաքների՝ բողոքելով հեղուկացված նավթային գազի գների կրկնակի աճի դեմ:
Առևտրի ամրապնդման նոր հարթակ․ ՀՀ–ն ու Ղազախստանը «տներով» բարեկամություն կանեն
Երկրի Էներգետիկայի նախարարությունը պարզաբանել է, որ հունվարի 1-ից գազի գինը ձևավորվում է էլեկտրոնային բորսային աճուրդում՝ առաջարկի և պահանջարկի հիման վրա:
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հանձնարարել է իրավիճակը քննարկելու համար կառավարական հանձնաժողով ձևավորել։