ԵՐԵՎԱՆ, 5 հունվարի – Sputnik. «Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է, որ «Գառնի-Երևան» մայրուղային ջրատարի վթարով պայմանավորված` հունվարի 5-ին ժամը 10.00-ից մինչև հունվարի 6-ը ժամը 10.00-ը կդադարեցվի մի շարք տարածքների ջրամատակարարումը։
Մասնավորապես` Նուբարաշեն վարչական շրջանը կջրանջատվի ամբողջությամբ։
Էրեբունի վարչական շրջանը կջրանջատվի`բացառությամբ Արին-Բերդի փողոցի և նրբանցքների, Արցախի պողոտայի և Սարի Թաղի։
Կենտրոն վարչական շրջանում ջուր չի լինի Օստրովսկու, Ծատուրյան, Զավարյան փողոցների և նրբանցքների, Ալեք Մանուկյան փողոցի 1, 4/2, 17, Նար-Դոսի փողոցի 1-ից-40, Քրիստափորի փողոցի 1-ից-15, Ծխախոտագործների 1-65 համարների, Խորենացու փողոցի 28-ից-231 համարների և 3-րդ փակուղու, Տիգրան Մեծի պողոտայի 12-ից-80 համարների և նրբանցքի, Երևանի ոստիկանության վարչության, Ազգային անվտանգության ծառայության, Երևանի պետական համալսարանի վարչական շենքերում։
Շենգավիթ վարչական շրջանում ջուր չի լինի Արշակունյաց պողոտայի, Գ. Նժդեհի, Շահամիրյան, Ֆրունզեի, Ս. Սարգսյան, Մայիսի 9-ի, Մխչյան, Կոտովսկու, Մուսայելյան, Պատկանյան, Մադոյան, Օդեսայի, Հրազդանի, Սմբատ Զորավարի, Ղարիբջանյան, Եղբայրության, Մանթաշյան, Մանանդյան, Շևչենկոյի, Նիզամու, Մասիսի, Վերին Շենգավիթի 1-ին, 2-րդ, 10-րդ փողոցների ու նրբանցքների, Արին-Բերդի փող․3-րդ և 5-րդ նրբանցքների, Չեխովի փողոցի 1-ից-21, Բագրատունյաց փողոցի 41-ից-80 համարների, Ներքին Շենգավիթ, Նորագավիթ և Նոր Խարբերդ՝ այգեգործական թաղամասերում։
Շենգավիթ վարչական շրջանի մյուս հատվածներում կդադարեցվի 3-ից բարձր հարկերի ջրամատակարարումը:
Արարատի մարզում ջրանջատումներ կլինի Բարձրաշեն, Դիտակ, Ջրաշեն, Նոր Խարբերդ գյուղերի և անմիջապես ջրատարից սնվող բաժանորդների համար:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության համար: